ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԱՌԱՆՑ ՈՐՈՇ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ` ՔՍԵՐՈՔՍՆԵՐ ԿԲԱԺԱՆԵՆ

Այս տարի էլ դպրոցները խնդիրներ կունենան դասագրքերի ապահովման հետ կապված: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Ծաղկաձորում կայացել է երկօրյա խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչները: ։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խոսել է դասագրքերով ապահովման մասին: Ասել է, որ 2024/25 ուսումնական տարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Ասել է. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են:

Որոշ դասագրքերի տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»: Այսինքն, որոշ առարկաների դասագրքերը սեպտեմբերին չեն հասնի դպրոցներ: Դրանցից մեկը 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքն է, «որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել»․ «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։

Սա էլ նշանակում է` կրկին քսերոքսներ են տալու ուսուցիչներին եւ կրկին առարկայի դասավանդումը տապալվելու է: Փոխնախարարն ասել է նաեւ, որ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր էլ չկան, «որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները»: Այս առարկաների համար էլ այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը: Իսկ այդ դասագրքերի համար մրցույթները կամփոփվեն «հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն»:

Արեգ Մարգարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1076ef4ab2a11684d2a9db4fd8a3cca7

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *