Գաղտնիք կամ էլ նորություն չէ, որ հանրաճանաչ ու հեղինակավոր բժիշկներից Վահե Տեր- Մինասյանը մեծ ու համերաշխ ընտանիքի հայր է, որին չափազանց նվիրված է։ Վահեի ամուր և ներդաշնակ ընտանիքի հիմնասյուներից է բժշկի կինը՝ Լուսինեն։
Վահեն կնոջ մասնակցությամբ հաճախ է սիրառատ գրառումներ անում, ինչպես նաև նրա մասնակցությամբ ջերմ լուսանկարներ հրապարակում։ Վահեի հերթական լուսանկարն ու հրապարակումը դարձյալ կնոջ մասին է։
Նա տեղադրել է կնոջ լուսանկարը «Բուժ ինֆո» ծրագրի տաղավարից՝ գրելով այսպես․ «Մեր մայրիկին հեռուստացույցով են ցույց տալիս»։ Վահեի հարթակի հետևորդներն արձանագրել են, որ բժշկի տիկինը շատ երիտասարդ է ու գեղեցիկ, ամենևին էլ չի երևում, որ նա չորս զավակների մայր է։
Նշենք, որ Վահեի տիկինը նույնպես մասնագիտությամբ բժիշկ է։ Նա սովորել է Բժշկական համալսարանում։ Վահեի տեղադրած մեկ այլ լուսանկարում է նա նույն տաղավորում է կնոջ ու երեխաների հետ։