«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել`
գեղեցկուհի Մարիան, հայտնում են ԲԿ-ից:
«Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին:
Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների:
Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում»,-ասվում է ԲԿ-ի՝ ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: