Մեզ մեղադրական տոնով ասում են, որ վարկեր եք վերցնում, որ դպրոցներ կառուցեք, բա վարկեր վերցնենք, որ Տանզանիայում որս անե՞նք, թե՞ որ Բադեն-Բադենի կազինոյում կրվենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ինչ վերաբերում է տենդերների մասնակցությանը, ապա նա ասաց, որ մարդիկ պետական պաշտոնյա չեն, բիզնեսով են զբաղվում։ «Հիմա ինչ կրա՞կն են ընկել, որ այս կամ այն պաշտոնյայի բարեկամն են, բա ինչ անի այդ մարդը, պարապ նստի՞ մարդը»,-ասաց նա։
ԱԺ փոխնախագահը ասաց, որ իրական և պատմական Հայաստաի հակադրության մասին խոսում են, որ մարդիկ անուրջներով չապրեն։ «Դուք ուզում եք մարդիկ գնան կազինո խաղան պատմական Հայաստանի վրա, ձեր էսօրվա ունեցած, ձեր ծնողների վաստակը տարեք դրեք կրվեք, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարողա վիլլա ունենաք»,-ասաց նա և նշեց, որ դա անուրջներով սնելու, մարդկանց դեպի կազինոներ ուղորդելու տրամաբանություն է։
«Մենք ասում ենք, որ իրականա Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով դուք պետքա դառնաք էդ միլիարդատերը, և դուք այսօր միլիարդատեր եք, որովհետև Հայաստանի Հանրապետություն ունեք, անկախություն ունեք, դրան հոգատիրությամբ վերաբերվեք»,-ասաց նա։