Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:
Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ: Տեր իմ և Աստված իմ, ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ՝ ե՞րբ ու ինչպե՞ս եմ արթնանալու, ուստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են: