Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու ներսում:
Մի քանի կարևոր կանոն, որոնք հիմնված են Աստծո պատվիրանների վրա.
1
Կանոն մեկ. Աստված մարդուն տառապելու համար չի ստեղծել. Աստծո արարչագործությունը պետք է վայելի կյանքը, սիրի և արարի: Քիչ բողոքեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, ովքեր ձեզանից շատ ավելի վատ են ապրում:
2
Կանոն երկու. Յուրաքանչյուր մարդ ուղարկվել է այս Երկիր ոչ հենց այնպես. նա պետք է արտահայտի իր աստվածայնությունը և ինչ-որ կերպ բարելավի շրջապատող աշխարհը: Աստված մարդուն տալիս է տաղանդներ, ուժ և կարողություններ: Աստծո պարգևը պետք է օգտագործվի շրջապատող աշխարհը բարելավելու, ինչպես նաև օգնության կարիք ունեցողներին օգնելու վրա:
3
Կանոն երեք․ Փորձեք սիրով լցնել ձեր և ձեր սիրելիների կյանքը․ դրանով դուք կգձգեք բարենպաստ հանգամանքներ, ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը՝ ագրեսիան կդրսևորի կյանքի որակի մշտական վատթարացման մեջ:
4
Կանոն չորրորդ․ Կյանքում բացարձակապես պատահական ոչինչ չկա. մեր մտքերով, խոսքով, գործողություններով և գործերով մենք կազմում ենք մեր ներկա իրականությունն ու ապագան: Ուրեմն կվայելե՞ք կյանքը, թե՞ հակառակը, միայն կտանջվեք՝ ամբողջությամբ ձեզնից է կախված:
5
Կանոն հինգերորդ. Չորրորդ կանոնի հետ անմիջականորեն կապված է հինգերորդը. մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք դրական մտածել, և կստեղծեք ձեզ հաճելի իրողություն: Եվ հակառակը՝ դյուրագրգռությունը, զայրույթը, նախանձը, հպարտությունը գրավում են միայն անհաջողությունները և վատ բախտը:
6
Կանոն վեցերորդ․ Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները ձեր շուրջը՝ միշտ մնացեք հանգիստ, պահպանեք դրական վերաբերմունք, հավատացեք ինքներդ ձեզ և Աստծո օգնությանը: Եվ հավատով կտրվի:
7
Կանոն յոթերորդ. Փորձեք լսել Աստծո ձայնը. պարզապես տվեք այն հարցը, որի պատասխանը ցանկանում եք ստանալ և լսեք ձեր ենթագիտակցության ձայնին:
8
Կանոն ութերորդ. Յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված յուրաքանչյուրիս մեջ է: Գտեք Նրան ձեր մեջ և ապա դրսևորեք Նրան ձեր միջավայրում:
9
Կանոն իններորդ․ Անկախ նրանից, թե որքան ծանր են հանցանքները, Տերը միևնույնն է սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Աստվածաշունչն ասում է. «Փնտրեք և կգտնեք, թակեք և այն կբացվի ձեր առջև»: Սակայն հիշեք. Տերը միշտ տալիս է այն, ինչ ձեզ հարկավոր է այս պահին:
10
Կանոն տասերորդ․ Հիմնական աստվածային օրենքներից մեկը «նմանության օրենքն է». եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա շրջապատող մարդիկ նույնպես չեն սիրի ձեզ: «Ինչ չափով չափեք, նույն չափով կչափվի ձեզ համար»: Ինչպես վերաբերում եք ուրիշներին, ուրիշներն էլ նույն կերպ կվերաբերվեն ձեզ:
11
Կանոն տասնմեկերորդ․ Մարդու հոգսերի պատճառը ոչ թե այլ մարդկանց, այլ հենց իր մեջ է: Քայքայիչ տեղեկատվությունը թունավորում է մեր կյանքը և խանգարում մեզ երջանիկ լինել:
12
Կանոն տասներկուերորդ․ Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու ներսում՝ ուժ, փառք, պատիվ և փող: Խնդիրն այն է, որ բոլոր բարիքները բերեք ձեզ շրջապատող իրականություն: Եվ դա հնարավոր է Աստծո պատվիրանները խիստ պահելու միջոցով:
13
Կանոն տասներեքերորդ․ Քեզ շրջապատող մարդկանց մի բաժանիր «վատերի» և «լավերի»: Մենք այն ենք, ինչ որ կանք, և եթե ձեր գործընկերը, կոլեգան վատն է անձամբ ձեզ համար, ապա նա բավական գոհացուցիչ է ուրիշների համար: «Մի դատեք, որ չդատվեք»:
14
Կանոն տասնչորսերորդ․ «Ճանաչիր ինքդ քեզ». այս էզոթերիկ կանոնը միանգամայն հնարավոր է կիրառել շրջապատող իրականության մեջ: Ուղղակի ոչ մի ինքնախորացում և տառակերություն: Ինքնաճանաչումը`ինքդ քո մեջ ունակություններ և տաղանդներ հայտնաբերելու գործընթացն է և դրանց գործնական կիրառումը արտաքին աշխարհում:
15
Կանոն տասնհինգերորդ․ Աստծու համար գոյություն չունի «մեղավորություն», «պատիժ» և այլ նման հասկացություններ: Աստված թույլ է տալիս յուրաքանչյուրիս իրավունք ունենալ սխալվելու, և, իհարկե, ուղղելու այն, անցնելու այն դասը, որը մենք պետք է անցնենք: Եվ բոլոր դժվարությունները տրվում են ուժերի շրջանակներում: Սխալները շտկելու լավագույն միջոցը՝ ցուցաբերել սեր ինքներդ ձեր և ձեր շրջապատի մարդկանց հանդեպ:
Աստված ամեն ինչ անում է, որպեսզի դուք երջանիկ լինեք