Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակին

Դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին:

«Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում… չկամ են ու անաստված…

Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում…

Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն…

Լավագույնները այստեղ են… իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են:
Ես դուրս եմ եկել սուր վիճակից… Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ… պետք է սովորեմ ապրել այլևս այսպես…Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու…շատ հեռուն չպլանավորել…

Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է
Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է

Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք…

Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»,- գրել է Արամյանը:

Ավելի վաղ հաղորդավարուհին ինքն էր հայտնել լուրջ առողջական խնդիրներ ունենալու մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *