Ինչպե՞ս են դիմավորել «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակ Լեոյին Զվարթնոց օդանավակայանում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած Լեոն ժամանել է Երեւան։ Նրա մայրիկը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Զվարթնոց օդանավակայանում աղ ու հացով, ուրախ երաժշտությամբ, հրավառությամբ ու փուչիկներով դիմավորում մրցույթում այս տարվա մեր պատվիրակին։

«Շնորհակալ ենք բոլորիցդ։ Լեոն դեռ շատ է հնչեցնելու հայի անունը դրսում»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվեց նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում։ Հայաստանը գրավեց 8-րդ տեղը, մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով։ Լեոն Հայաստանը ներկայացնում էր Cosmic Friend երգով։

Մրցույթին մասնակցում էր 17 երկիր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *