Այնպես է ստացվել, որ ընտանիքի հոգսը մնացել է իմ ուսերին, քանի որ բոլորն առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան գալիս: Թեպետ սկեսուրս աշխատում է այնպես անել, որ հնարավորիս ինձ օգնի: Ես հայրական տանն ամեն ինչ անել սովորել եմ, այդ թվում համեղ պատրաստել:
Մինչ բոլորն աշխատավայրում էին, որոշեցի սլայոննի խմոր սարքել, մի մասը դրեցի սառցախցիկ, մյուս մասով էլ խաչապուրի պատրաստեցի: Երեկոյան բոլորն եկան տուն, հյուրասիրեցի: Կերն ու ապշած էին, թե ինչ համեղ է ստացվել: Սկեսուրս կերավ ու ասաց.
— Վայ աղջիկ ջան, օրհնվի էն պահը, երբ տղաս որոշեց, որ քո հետ պետք ա ամուսնանա: Ես իմ լավագույն երազներում անգամ չէի կարող պատկերացնել, որ քո նման շնորհքով հարս կունենամ, ով ինձնից առավել կլինի որպես տան տնտեսուհի: Անմահական խաչապուրիներ են, ազնիվ խոսք սենց համով խաչապուրի առաջին անգամ կերա:
Շատ էի հուզվել բոլորի գնահատականներից, իրոք ինձ շատ լավ զգացի, հատկապես, որ սկեսուրս ինձ նման բաներ ասաց: