ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Ադրբեջանն ինտենսիվորեն նոր պատերազմի է պատրաստվում, միջազգային բոլոր հարթակներում լեգիտիմացրել է 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումն ու էթնիկ զտումը, հիմա անցել է Հայաստանի յուրացմանը՝ նորանոր կապիտուլյացիոն զիջումներ կորզելով Հայաստանից:

Ադրբեջանի ակադեմիական երգչախումբն արդեն Էրիվանի հիմն է կատարում, Արցախում վերացնում են հազարամյակների հայկական հետքը ….

Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հասարակությանը զբաղեցնում է հեծանվով, լոբով ու բեսեդկայի որակի ոտանավորով:

Հազարամյակներով գալ, գալ, պայքարել ու գոյատևել. պետականության երազանքից չհրաժարվել, հազարավորների զոհողության գնով երկիր ու արժանապատվություն վերականգնել, ու մի անփառունակի ձեռքով այսքան նվաստանալ, փոքրանալ, ինքներս մեզ ուրանալու չափ չճանաչել, մանկուրտանալ, թաղվել ստի ու կեղծիքի մեջ, հաշտվել չլինելու, անհայրենիք ու անղեկ լինելու հետ…

Եվ, այնուամենայնիվ, մենք մեր ուղեղի պատերազմում ենք պարտվել….ու մեզ ոչ ոք ոտքի չի հանի, եթե չհաղթենք ինքներս մեզ, չգիտակցենք կորստի անդառնալիությունը…

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/eede9ce64919a7c2d4ebbee727f883fc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *