Շանտաժ, կեղծիք, «դեմ» քվեաթերթիկների մեծ քանակ քվեախցիկում. Ինչի՞ է հավասար 206-ի 50%+1-ը, կամ, ինչպես Աննա Հակոբյանի ընկերուհուն դարձրին հանձնաժողովի անդամ

Օգոստոսի 16-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին, ամեն կերպ ցանկանում են դարձնել Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Այդ օրը հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովը նպատակ ուներ տարբեր հանձնաժողովների անդամներ ընտրել:Նաիրա Հովսեփյանին, իհարկե, դարձրեցին հանձնաժողովի անդամ, բայց ընտրությանը վերաբերող հարցերը դրանից չեն պակասում:

Նախ նշենք, որ մինչ ընտրությունը Նաիրա Հովսեփյանը յուրատեսակ շանտաժի է ենթարկել դատավորներին՝ ասելով, որ այս ընտրությանն ուշադիր հետևում են «ՎԵՐԵՎԻՑ»՝ թերևս պոտենցիալ ընտրողներին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ինքն Աննա Հակոբյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել նաև քվեարկության ժամանակ, երբ Նաիրա Հովսեփյանի սպառնալից հայտարարություններից կաշկանդված դատավորները «դեմ» են քվեարկել վերջինիս, սակայն քվեաթերթիկը թողել են հենց քվեախցում, քանի որ, չգիտես ինչու, ոչ թե քվեաթերթիկը ծրարի մեջ են դրել ու գցել քվեատուփը, այլ ձեռքները բռնած են դուրս եկել քվեախցից: Մարդիկ վախեցել են, որ Նաիրա Հովսեփյանի՝ իրենց անքթիթ նայող 4 վստահված անձինք հանկարծ կնկատեն «դեմ» քվեարկությունը: Իսկ անվավերն էլ հիմնականում եղել են խզբզած:Բայց դա էլ ամենը չէ: Այդ ամենով հանդերձ՝ Նաիրա Հովսեփյանը չի հաղթահարել ձայների 50%+1 շեմը:

168.am-ի ձեռքի տակ է հայտնվել ընտրության ամփոիչ արձանագրությունը, որտեղ նշված է, որ ընտրության մասնակցած գրանցված մասնակիցներից Նաիրա Հովսեփյանի օգտին է քվեարկել ընդամենը 103-ը, իսկ 103-ը ոչ մի կերպ գոնե 104 չէ:

Հետևաբար՝ ինչպես է Նաիրա Հովսեփյանը ընտրվել որպես հանձնաժողովի անդամ, մնում է հարցնել Դատական իշխանությանը, այսինքն՝ ԲԴԽ-ին, որի ֆեյսբուքյան պաշտոնական էջը շրջահայացորեն չէր հրապարակել ձայների քանակը:

Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, ձայների կրկնահաշվարկի ժամանակ քվեատութփի մեջ անգամ 103 կողմ ձայն չի եղել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *