Միասնություն, խոհեմություն և վճռականություն. ահա ինչ է պետք այս պահին:

Քույրեր և եղբայրներ, նայեք իշխանությունների վախեցած կերպարներին: Նրանք արդեն իսկ վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել: Հարց է ծագում՝ արդյոք նրանք ունեն մեր երկրում համախոհներ: Արդյոք նրանք ունեն լեգիտիմություն, եթե այո, ապա ումից, և ինչու են վախեցած? Բացեմ փակագծերը. այո՛, նրանք վախենում են, որովհետև կործանել են հայկական բանակը, խայտառակ պարտություն են կրել պատերազմում, ձախողել են ամբողջ տնտեսությունը:

Եվ հիշեք՝ միայն գողն ու խաբեբան է, որ գոյատեվում է դողալով, վախի մեջ: Մեր երկիրը չի կարող շարունակել այս ճանապարհով: Ժամանակն է սթափվելու, հարցեր տալու և պատասխաններ պահանջելու: Մեր ապագան մեր ձեռքերում է, և մենք պետք է հանդես գանք հանուն մեր հայրենիքի, մեր զինվորների և մեր երեխաների ապագայի: Միասնություն, խոհեմություն և վճռականություն. ահա ինչ է պետք այս պահին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *