Չնայած, որ մեծ թվով քաղբանտարկյալներ ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում․ Տիգրան Աբրահամյան

«Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել:

Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, ով 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:

Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ով 1.2 տարի է ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:

Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *