Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք մտնում ենք նոր և վտանգավոր փուլ։ Անկեղծ ասած, նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է սպասվում մեր հայրենիքին այս ապիկար իշխանությունների նենգաբար կազմակերպված պլանների իրականացումից հետո։ Փափուկ բարձ դնելով բոլորի գլխին, նրանք խոստանում են ապահովել պետական սահմաններ հաստատումը, բայց իրականում արդեն իսկ հանձնել և հանձնում են մեր հայրենիքի որոշ հատվածներ։ Հիմա, երբ այս պլաններն ընթացքի մեջ են, մենք պետք է առավել զգոն լինենք։
Պետք է հասկանալ, որ մեր երկրի ապագան վտանգված է, և որ մեր ժողովրդի միասնությունն ու զգոնությունն են մեր պաշտպանության միակ երաշխիքը։ Եթե չարթնանանք և չհամախմբվենք, մեզ սպասում են ավելի մեծ կորուստներ և վտանգներ։ Ժամանակն է գործելու, ժամանակն է պաշտպանելու մեր հայրենիքը, մեր հողերը և մեր իրավունքները։ Պետք է կանգնենք և կանխենք այն փորձերը, որոնք ուղղված են մեր պետության և ազգի կործանմանը։ Միայն միասնականությամբ, վճռականությամբ և սիրով մեր հայրենիքի հանդեպ մենք կարող ենք դիմագրավել այս մարտահրավերները։ Հայրենիքը մեր բոլորիս տունն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել այն, ինչքան ուժ ունենք մեր մեջ