Ադրբեջանը Սյունիքով միջանցքի հետ անելու է այն, ինչ արեց Լաչինի միջանցքի հետ. Սերգեյ Մելքոնյան

Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ահազանգում է՝ Սյունիքի մարզով ճանապարհի վերահսկողությունն այլ պետության մասնավոր ընկերությանը տալը նշանակելու է, որ այդ տարածքն այլևս 100 տոկոսով Հայաստանի վերահսկողության տակ չի լինելու, իսկ, եթե հաշվի ենք առնում այն, որ այդ ճանապարհը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, այդ դեպքում պարզ է դառնում, թե ինչ խնդիրների առաջ է կանգնելու Հայաստանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի այն հայտարարությանը, որ ՀՀ կառավարությունը հավանական է համարում Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական կազմակերպության տալու հարցը, Սերգեյ Մելքոնյանը հիշեցրեց, որ նման օրակարգ առաջինը սեղանին դրել է Ադրբեջանը, և, ահա, ամիսներ անց դրան համաձայնում է հայկական կողմը։

«Թե ինչո՞ւ այսպիսի լուծում առաջարկվեց, պատասխանը շատ պարզ է. դա ի սկզբանե եղել է Ադրբեջանի առաջարկը։ Ադրբեջանը կարողացավ այս հարցում համոզել Արևմուտքին և վաճառել այս օրակարգը նաև Ռուսաստանին»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել է մի իրավիճակ, որ Սյունիքով միջանցք տալով՝ շահագրգռված են և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանի հաշվարկը հետևյալն է.

Սերգեյ Մելքոնյանը շեշտում է՝ Ադրբեջանն իր այս օրակարգն արդեն վաճառել է աշխարհաքաղաքական կենտրոններին։

«Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանք է տանում պատերազմի համար. պայմանագրեր է կնքում Թուրքիայի և Պակիստանի հետ, նոր զինատեսակներ ստանում Իսրայելից, արդյունքում՝ շարունակում է փոխվել ուժային հավասարակշռությունը՝ ոչ հօգուտ Հայաստանի։ Այնպես որ, որևէ խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ այդ երկիրը չի քննարկում. Խոսքն ընդամենը միջանկյալ փաստաթղթի մասին է»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ այդ միջանկյալ համաձայնագիրը չի լուծելու ո՛չ Ջերմուկից ադրբեջանական զորքի դուրսբերման, ո՛չ էլ անկլավների  հարցը։

Այն, ըստ նրա՝ իրականում դառնալու է պատերազմը մոտեցնող փաստաթուղթ։

«Կրկնում եմ՝ Ջերմուկից ադրբեջանցիներին հեռացնելու և գերիներին վերադարձնելու հարցերը բանակցության օրակարգում չկան։ ՀՀ իշխանությունը փորձում է ընդամենն ինչ-որ փաստաթուղթ ստանալ՝ մինչև Վրաստանում և ԱՄՆ-ում ընտրությունները»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *