Հայաստանը գնո՞ւմ է ԲՐԻԿՍ

Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Հայաստանն այս հոկտեմբերին կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին։ Բացի ավանդական պետություններից՝ միջոցառմանը մասնակցելու են նաև Թուրքիան՝ որպես անդամության հայտ ներկայացրած պետություն, նույն պատճառով նաև Ադրբեջանը, Իրանը։

Այս պահին դժվար է ասել, թե Հայաստանն ինչ պատվիրակությամբ և ինչ նպատակով է ցանկանում մասնակցել միջոցառմանը, արդյոք կհանդիպեն Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մի բան պարզ է, որ անկախ բոլոր քաղաքական վայրիվերումներից՝ Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում (կամ չի կարող) հրաժարվել ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից։

Հետաքրքրական է, որ ՀՀ և ՌԴ ղեկավարների զրույցի արդյունքում՝ ըստ մեր կողմի տարածած հաղորդագրության, նրանք պետք է հանդիպեին պատեհ առիթով։ Ու հիմա մենք փաստորեն «պատեհ» ենք համարում ԲՐԻԿՍ-ը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *