Բայց դրան զուգահեռ՝ Ադրբեջանը նաև պարապ չի նստում։ Նրանք ամբողջ թափով պատրաստվում են, բայց ոչ միջազգային միջոցառմանը։ Գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մեջ մեղադրելով էլ չեն սահմանափակվում։ Հեռախոսով զրուցում են Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները, որի ընթացքում Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ասում է, որ «44-օրյա պատերազմի ընթացքում մենք զգացինք Թուրքիայի աջակցությունը» ու պատասխան ստանում իր թուրք գործընկերոջից, թե «Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժն Ադրբեջանի ուժն է»։
Այս ամենն այն ֆոնին, երբ մեզ պարտադրում են չզինվել (բայց երանի թե զինվեինք) ու Ալիևի մեղադրանքների, թե. «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ»։ Ասել կուզի, Ադրբեջանը հիմա իր համար լեգիտիմ հիմքեր է ստեղծում Հայաստանի վրա հարձակվելու համար։
Ու միայն Իրանի ԱԳՆ-ն է հերթական անգամ իր «կարմիր գծերի» մասին հայտարարում։ Մեր կառավարությունում չկա մեկը, որ արձագանքի։