ՔՊ-ում նոր են հասկանում, որ Ադրբեջանը բոլորովին էլ լավ չէ տրամադրված։ ԱԺ ճեպազրույցների ընթացքում քպ-ական Արթուր Հովհաննիսյանը ասել է, թե. «Բաքվի հայտարարությունների մի մասն ընդհանրապես կառուցողական չէ, և չի խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին»։ Ու սա այն ֆոնին, երբ ամբողջ խմբակցությունով հակաարցախյան վայնասուն էին բարձրացրել նիստի ընթացքում ու մեղադրում էին բոլորին, բայց ոչ երբեք իրենց։
Ու պարզ է, որ մանավանդ Ադրբեջանի կոշտ հակադարձումից հետո անգամ մի ծպտուն չեն հանելու հայ գերիների մասին և անարձագանք են թողնելու նաև միջազգային տարբեր կառույցների կոչերը, գոնե մարդկային գտնվել հայ գերիների հանդեպ։ Նույնկերպ, ինչպես ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինի կոչը ուղղված Ալիևին, որ գոնե COP29-ին ընդառաջ ազատ արձակեն «անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայերին»։
Իրենց համար Արցախ չկա, չկան նաև հայ գերիներ, վաղուց են ասել, որ այդպես է։