Իրանը նորից իր դիրքորոշումն է հայտնել

Արարատ Միրզոյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիը «Երևանյան երկխոսություն» ֆորումին շրջանակներում հանդիպում են ունեցել ու քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր՝ մասնավորապս Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին։

Իր ելույթի ընթացքում Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիը շատ հետաքրքիր շեշտադրումներ է անում։  Նա ասում է, որ Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և պատրաստ է ամբողջությամբ կառուցողական գործընթացներին։ Նա նաև ասել է, որ ողջունում են խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։ «Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքը»։

Փաստացի, Իրանը ևս մեկ անգամ հայտնում է իր կարմիր գծերի մասին ու ընդգծում իր կարևորությունը, ինչը նշանակում է, որ իսկապես որևէ կերպ չի հանդուրժելու իր անվտանգային հարցերի խաթարումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *