Հայաստանին ու Ադրբեջանին սեղանի շուրջ նստեցնելու հաջորդ նախաձեռնողը վերջինիս հետ գեր դրական հարաբերություններ ունեցող Հունգարինա է։ «Երևանյան երկխոսությանը» մասնակցող Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել է, թե Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին՝ հաշվի առնելով իրենց ու Ադրբեջանի սերտ կապերը։ «Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր»։
Ու հետաքրքրական է, որ այս առաջարկին ևս Ադրբեջանը, որ պարբերաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պրո-հայկական կողմնորոշում ունենալու մեջ էր մեղադրում, հիմա հաճույքով համաձայնելու է պրո-ադրբեջանական հարթակին։ Հո հիմար չե՞ն, իրենց օգուտներն են առաջ մղելու։