Սիելի քույրեր և եղբայրներ, Մենք վկայում ենք մի իրականության, որտեղ իշխանությունները խաղաղության մասին իրենց օրակարգը ստեղծել են մատնանշելով, որ Բաքուն է պարտադրում կամ ԱՄՆ-ն է խորհուրդ տալիս: : Այս իրավիճակը անհանդուրժելի է: Մենք չպետք է հաշտվենք իշխանությունների այս խաբուսիկ պատրանքի հետ: Սիրելի հայրենակիցներ, հիշեք, խաղաղությունը խոստանում են միայն խոսքերով, իսկ իրականությունը շատ ավելի բարդ է: Մեզ ոչ թե խաղաղություն, այլ մուրացկանություն են առաջարկում:
Մենք չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ: Ժամանակն է բացահայտել իշխանությունների իրական մտադրությունները և պահանջել հավասար ու արդար խաղաղություն՝ մեր իրական համազգային շահերը պաշտպանելով: Միացեք մեզ, պահանջեք բացատրություն, թույլ մի տվեք, որ մեր ապագան խլեն: Ժամանակն է բարձրացնել ձայնը և պայքարել այնպիսի խաղաղության համար, որը չի հիմնված սուտի և խաբեության վրա: