Աջ ու ձախ ծախսվող միլիոնները

Իսկ այն, որ նախկինում «նիսյայով» գարեջուր խմողները հիմա «հարուստի» կայֆերի մեջ են, ցույց են տալիս նաև բյուջեի ծախսերը։ Նրանք այլևս այնքան մեծ փողերի հետ են գործ ունեցել, որ մի միլիոն այս կողմ, մի միլիոն այն կողմ այլևս շատ կարևոր չէ։

Այսպես, Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդի մասով բացահայտումներ է անում, իսկ իրականում պարզապես բաց աղբյուրներից տեղեկատվություն է համադրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ըստ նրա տեղեկատվության՝ ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավել գումար է վատնվել, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ու սա մի դեպքում, երբ կառույցը լուծարելու մասով Փաշինյանն ուղղակի կառավարության նիստում ի միջի այլոց ասած, «դե պրովալ ենք տվել» ու այդքանը։

Չհիշեցնենք Սնուփ դոգի համերգը, անհասկանալի մի անձից գնումները՝ պետական բոլոր կառույցներում, միլիարդավոր դրամների պադավատները։ Հիմա էլ 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար։ Թե ինչու, ինչ հիմնավորմամբ, ինչ նպատակով, այդպես էլ բաց է մնում։

Դե նախկին աղքատների համար միլիոնների քանակն այլևս շատ էական չէ։ Ու հենց այս վարքագծով է ներկայիս վարչապետը հոխորտում, թե մենք բյուջեն արդյունավետ չենք ծախսում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *