Բանակի տխուր վիճակը

Նույն քեֆ-ուրախությունը ոչ մի կերպ չի վերաբերում բանակին։ Ու դա են փաստում բանակում բարոյահոգեբանական ահավոր վիճակն ու ոչ մարտական պայմաններում գրանցվող մահերը։ Այս անգամ էլ  Oragir. News-ն էր գրել, որ Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են, ինչը միանգամից (տեսնես այդ ինչպես են նման օպերատիվությամբ հենց նման դեպքերում աշխատում) ՔԿ-ն հերքեց, թե բա «Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից գլխից վիրավորվել է զինծառայող»։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ մյուս զինվորի ճակատագիրն անհայտ է։

Իսկ ինչու է նման հակաբարոյական վիճակ բանակում։ Որովհետև ամեն ինչ անում են՝ զորակոչիկներին այդ վիճակին հասցնելու համար, օրինակ՝ զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ ներկայացնող խորհրդային «Զանգեզուր» ֆիլմը ցույց տալով։

Ու այստեղ մենք, թերևս, մեկ այլ միտում էլ տեսնենք։ Երիտասարդ տղաներին վարժեցնո՞ւմ են Զանգեզուր գաղափարին։ Հուսանք՝ սխալվում ենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *