Տալիս ենք նույնիսկ այն, ինչ մեզնից չեն ուզում։ Իսկապես կարևոր բոլոր հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ ասուլիսի ընթացքում ասել է, թե «Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում»։ Այ տնաքանդ, քեզնից ո՞վ է հարցնում սահմանազատման մասին։ Բայց չէ, մինչև վերջ պիտի տա։
Իսկ ասուլիսը տեղի է ունեցել Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, որտեղ սկզբում տեղի է ունեցել Կոբախիձեի հետ առանձնազրույցը, հաջորդիվ՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկումների շատ մանրամասներ հայտնի չեն։ Միայն մեդիան է արտահոսքեր տալիս, որ Փաշինյանն իրականում Վրաստանում է Արևուտքի տարբեր կառույցների Վրաստանում ապագա ճակատագիրը քննարկելու, որոնք շուտով կփակվեն՝ այդ երկրում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման արդյունքում։
Դե, ստացվում է, որ Հայաստանը շուտով կլինի այն կենտրոնը, որտեղից կկառավարվեն հարևան հատկապես պրո-ռուսական երկրների քանդման արշավները։