Արևմուտքի ցանկացած ակտիվություն մեր երկրում անմիջապես առաջացնում է Իրանի հակազդցությունը։ Բայց իրավիճակը հասել է այնտեղ, որ թերևս նաև այդ պատճառով Հայաստանի հետ այլևս ոչ մեկ մեր երկրին առնչվող հարցերը չի քննարկում։ Փոխարենը մեծ տերություններն իրենք են մեզ քննարկում՝ մեր բացակայության պայմաններում։ Այսպես, մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ չհայտարարված այցող Իրան է մեկնել ՌԴ ԱԽՔ Շոյգուն։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի, նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը հետ։
Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:
Մնում է, որ Հայաստանն էլ աջակցի Իրանին՝ մեր երկրի շուրջ ձևավորված իրավիճակում։