Մենք ու նրանք

Ու մինչև մենք հերթական անգամ կռանում ենք Էրդողանի առաջ, ՄԱԿ-ում մեզ վերաբերող հանդիպումներ են տեղի ունենում՝ բնականաբար առանց մեր մասնակցության։ Այսպես, հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, հանդիպման առանցքում էլ խաղաղությունն է եղել մեր տարածաշրջանում։

Դրանից բացի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանին կոչ են արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները ու շեշտադրել, որ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:

Պարզաբանենք, սա այն նույն պնդումն է, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունն ու օրենքները, որտեղ որևէ ձևաչափով կա Արցախի մասին հիշատակում։  Եթե սա համեմատենք Փաշինյանի նույն գագաթաժողովին հնչեցրած մեսիջներին, ուղղակի ակնհայտ է դառնում մեր ծիծաղելի, նվաստացած վիճակը։

Ի դեպ, Էրդողանն էլ իր ելույթում շեշտադրել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները, եթե այլևս ամեն ինչ «OK» լինի Ադրբեջանի հետ․

Մեզ են քննարկել նաև Փեզեշքիանը և Էրդողանը իրենց առաջին հանդիպմանը։ Մենք քննարկման առանցքում ենք եղել նաև Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Իսկ մենք այդ հանդիպումներում ներկա չէինք կարող գտնվել, քանի որ Փաշինյանը շատ կարևոր գործով Նյու Յորքի ջազ ակումբներից մեկում էր կամ գուցե հեծանիվ էր քշում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *