Արևմուտքը մեր տարածաշրջանում շարունակում է ակտիվանալու գործընթացները ամենատարբեր մակարդակներով։

Արևմուտքը մեր տարածաշրջանում շարունակում է ակտիվանալու գործընթացները ամենատարբեր մակարդակներով։ Այսպես, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ, որը այս տարվա ամռանն էր երկարատև գործուղման Հայաստանում։ Ինչ են քննարկել իրականում՝ հաղորդագրություններից դուրս, դժվար է ասել, բայց միայն այն, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս հանդիպմանը զուգահեռ խոսում է Հայաստանին 20 մլն դոլար տրամադրելու մասին, ու պարզ է, որ հռչակված նպատակների համար, հասկանալի է դարձնում, որ քարոզչությանն ուղղված գործողությունները շատանալու են։ — Արևմուտքի ակտիվությունը դրսևորվում է նաև Մակորնի հայտարարություններով։ Մակրոնը ՄԱԿ-ում իր ելույթի մի մասը նվիրել է մեզ՝ ասելով. «Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս-ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ»։ Հենց նույն օրը Ֆրանսիայի նորանշական արտգործնախարարն ասել է. «Մեկ տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը»։

Տարօրինակ է, չէ՞։ Օտար պետությունը խոսում է քո երկրին պատուհասած վտանգների մասին, իսկ դու խորագույն լռություն ես պահպանում։ Թեև որոշ հարցերում, այնուհանդերձ, ռիսկ անում են խոսել։ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, ասել է. «ԼՂ-ում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է»։ Բայց սա ավելի շատ երեխայի նվնվոց է հիշեցնում, քանի որ միայն տարբեր հարթակներում հայտարարությունների տեսք ունի ու որևէ կերպ բանակցային օրակարգում չէ։ Այնպես որ, անատամ արտաքին քաղաքականությունը շարունակվում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *