ՄԱԿ-ում շարունակվում են Փաշինյանի հանդիպումները Փաշինյանը ՄԱԿ-ում հանդիպումների սերիա է բացել՝ հանդիպել է Հունաստանի վարչապետին, Ռումինիայի նախագահին, Քուվեյթի թագաժառանգին։ Բոլորի հետ քննարկել է այն, թե որքան շատ է ինքը խաղաղություն ուզում, ինչու է լավ, որ Հայաստանն ինտեգրվի Եվրոպային, ու ինչպես է հնարավոր բարելավել տնտեսական հարաբերությունները Քուվեյթի հետ։ Որքան էլ ցավալի դա չհնչի, այս բոլոր հանդիպումները առավելապես «գյալաջի» են հիշեցնում՝ առանց որևէ կոնկրետ ձեռքբերված պայմանավորվածության, որովհետև եթե այդպիսին լիներ, դրա մասին մեզ կպատմեին բոլոր հնարավոր թեյնիկներն ու արդուկներն անգամ։