ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿԻՆԸ ՔԱՎԱՐԱՆՈՎ ԱՆՑԱՆ․․․

Երևի ոչ մեկը չէր ուզի Նիկոլ Փաշինյանին ու իր կնոջը տեսներ Էջմիածնի Մայր տաճարում։ Ես էլ չէի ուզի։ Բայց դա մարդկային ցանկություն է, որի մեջ խտացված բողոք, հիասթափություն, զայրույթ կա։ Աստծո ցանկությունն այլ է՝ խոհեմություն, սթափություն, համախմբում։  Եթե եկեղեցին չհրավիրեր իշխանությանը, ես կմտածեի, որ նա շեղվել է Աստծո խոսքից, որ նա հեռացել է Աստվածաշնչից։ Ու չնայած, որպես անկատար մարդ չէի ուզի, որ Արցախը թշնամուն հանձնած, երկիրը մասնատած, կապիտուլյացիայի տարած, մեր հաղթանակները մսխած, մեր հոգևոր արժեքները զրոյացրած, եկեղեցու դեմ պայքարող իշխանությունը հրավիրվեր Եկեղեցու վերաօծմանը, բայց գիտեի, որ մարդկային մտածողությունն ու Աստվածային մտածողությունը խիստ տարբերվում են իրարից։ Աստծո երկյուղածությունից  լռեցի ու սկսեցի հետևել դեպքերի ընթացքին։  Իշխանությունը հրավիրվեց։Բավարարվեց իմ այն ցանկությունը, որը կապված էր Աստծո խոսքի հետ։ Եկեղեցին առաջնորդվում է Աստծո խոսքով։ Արարողությունը նայելուց հետո բավարարվեց նաև իմ մարդկային ցանկությունը։ Փաշինյանն ու իր կինը քավարանով անցան։ Կադրեր, իհարկե, քիչ են ցուցադրվում, բայց հատուկենտ կադրերն էլ բավական են, որ հասկանաս, որ նրանց չգալը փրկություն կլիներ՝ չլսելու Աստծո խոսքի ճշմարտացիությունն ու խրատը։ Նրանց չգալը փրկություն կլիներ՝ իրենց մեղքերը լսելու ու լռելու համար։ Դա  պատճառ էր, որ արարողությունը դեռ չավատված իշխանական վերնախավը լքի Մայր Տաճարը։

Անհնարին է առանց հուզմունքի դիտել այս իշխանության   պառակտածը, ավերածը։ Սուրբ Առաքելական եկեղեցին արժևորող, եկեղեցու միջոցով պետությունը զորացնող ու ազգային հաղթանակներ պարգևած քաղաքական այրերը չկային։ Խռովք էին ապրում։ Եթե նրանք գային՝ իրենց ներկայությամբ կոչնչացնեին Փաշինյանի կառուցած կեղծ թագավորությունը։ Ինչու՞ չեկան, իրենք նույնպես մարդկային մտածողությամբ են առաջնորդվել․․․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1a20491194909469ca12f70fb5f4bef2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *