Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս

Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս

Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է Վրաստանի արևմուտքի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատություն կատարելիս։ Տեղի ունեցածի մասին հայտնում է Новости-Грузия-ն։

Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի Ցիպլավակե գյուղի երիտասարդ տղամարդու կյանքը. նա որսորդական հրացանից վիրավորվել է հարևանի հետ վիճաբանության ժամանակ: Վիրահատությունը շարունակվել է ութ ժամ։

«Վիրահատության ժամանակ նա վատացավ, բայց նա չդադարեց պայքարել երիտասարդ տղամարդու կյանքի համար։ Ռոստոմ Շվելիձեն մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասվում է <<ամեն ինչ բժշկության մասին>> ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:

Գործընկերները ցավակցություն են հայտնում Շվելիձեի հարազատներին ու մտերիմներին։

Ըստ ԶԼՄ-ների՝ վիրավոր հիվանդին փրկել նույնպես չի հաջողվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *