«Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ». Պոնչի նոր հրապարակումը

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։ 

Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։ 

Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։ 

Դե իսկ այսօր վերջինս հումորային հրապարակում է արել` ֆոտոշոփի միջոցով ներկայացնելով  իրեն տարբեր կերպարներում:

«Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ»,- հրապարակմանը կից գրել է դերասանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *