Ազգային գվարդիայի երկու զինծառայող սովորական մարզական թռիչքի ժամանակ զոհվել է ուրբաթ ցերեկը Միսիսիպի նահանգի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած ավիավթարից, տեղեկացրել է ABC News-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
AH-64 Apache ուղղաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը 14.00-ին մոտ, անտառում, Փրենտիս օկրուգի Բունվիլ քաղաքից ոչ հեռու, տեղեկացրել է Միսիսիպիի Ազգային գվարդիան։
Նահանգապետ Թեյթ Ռիվզի խոսքով՝ ուղղաթիռում գտնվող երկու գվարդիականները զոհվել են։
Ինչպես տեղեկացրել են Միսիսիպիի Ազգային գվարդիայում, զինվորներից մեկը ծառայում էր ավիացիոն գնդի A 1-149 վաշտում, մյուսը՝ բժշկական տարհանման «Լակոտա» ստորաբաժանման D 2-151 վաշտում։
Ազգային գվարդիայի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպը հետաքննվում է, եւ ներկա պահին ոչ մի լրացուցիչ մանրամասն չի հայտնվում։