Ո՞ր դեպքում Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրենք կխախտի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել NovostiNK-ին, որից առանձնացրել ենք որոշ հատվածներ:

  • Իշխանություններում՝ ուժային կառույցներում, կան շատ կարգին մարդիկ, որոնք պահը ճիշտ են հասկանում և չեն տրվում անօրինական հրամաններին: Ես կարծում եմ, որ նրանցից որոշների մասին իշխանությունները գիտեն, որ մեզ հետ են, բայց մենք ցույց ենք տալիս, որ նրանք մեզ հետ չեն, նրանցից ոմանք էլ ցույց են տալիս, թե չգիտեն, որ մեզ հետ են:
  • Ես տեղյակ եմ նրանց բոլոր կուլուարային զրույցներից, երբ են նրանք հանդիպում: ՀՀ ղեկավարը չգիտի, որ իր կողքին բերանբացներ կան, խոսում են ամեն ինչի մասին: Ընդ որում, ոմանք դա անում են դիտմամբ, որ նրան քցեն, իսկ նրանցից ոմանք էլ դա անում են, որ ցույց տան, թե իրենցից ինչ-որ բան են ներկայացնում: Նրանք ասում են՝ Արշակ Կարապետյանը հենց փորձի գալ Հայաստան, մենք նրանք օդանավակայանում կբռնենք, ավելին, նրանցից մեկն անգամ ասել է՝ ամբողջ ինքնաթիռը կվերցնենք, ոչ միայն նրան, եթե հանկարծ գա: Հիմա եկեք նայենք՝ Արշակ Կարապետյանն ավելի քան 30 տարի ծառայել է հայրենիքին, զինված ուժերում, և ասում են ինձ՝ հենց գաս, ձերբակալելու ենք: Կարապետյան Արշակը պրոֆեսիոնալ է, նրանք փորձում են խախտել իմ օրինական իրավունքները:
    Եվ այստեղ Արշակ Կարապետյանը երկու ելք ունի. կամ մնալ ապրելու ինչ-որ տեղ արտասահմանում, կամ վերադառնալ և թույլ չտալ նրանց, որ ինձ ձերբակալեն: Ինչպե՞ս դա անել, դա շատ հեշտ է: Արշակ Կարապետյանը ևս ստիպված է լինելու օրենք խախտել: Եթե նրանք իմ նկատմամբ օրենք են խախտում, այդ դեպքում ի՞նչ հարց կարող է լինել ինձ, եթե ես նրանց նկատմամբ… Թեպետ մինչև հիմա ես ոչ մի օրենք չեմ խախտել և փորձում եմ պահել սա:
  • Հիշո՞ւմ եք հարցազրույցներից մեկի ժամանակ Տավուշի հետ կապված ես ասել էի բանակին, զորքին խորհուրդ էի տվել՝ առանց գրավոր հրամանի հետ չքաշվեն: Կգա ժամանակ, ես կասեմ՝ ինչ է իրենից ներկայացնում ամսի 19-ի 036 հրամանը, և ինչի հիման վրա է այն ստորագրվել և ում կողմից: Ես կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերին կասեմ, և երբ ասեմ՝ դուք «կընկնեք», չեք հավատա: Ուրեմն՝ այնտեղ չկա հիմնավորում, որ առկա է երկրի ղեկավարի կարգադրություն, կամ՝ Տավուշի հատվածում տարածքներ հանձնելու մասին ԱԺ-ի կողմից ընդունված ինչ-որ օրենք:

Նշենք, որ մայիսին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը հայտարարել էր.

«Զինված ուժերն ականազերծումն անում է զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն: Ես դա տեղյակ եմ: Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի անունը»:

168.am-ն այս առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչի հետ կապված պատասխանել էին. «Տրվել են պաշտոնական պարզաբանումներ և մեկնաբանություններ, որից զատ ներկայումս հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»:Իսկ Արշակ Կարապետյանն այս անգամ այս թեմային անդրադարձել է ՀՀ-ում քաղաքացիական պատերազմի հնարավոր լինել-չլինելու համատեքստում:

  • Ես կրկնում եմ՝ ոչ մի տեղ նա՝ Նիկոլ Փաշինյանը, իր ստորագրությունը չի դրել, երբ հանձնել է տարածքները: Վաղը նա մեղադրելու է այդ գեներալին, ով ստորագրել է այդ հրամանը: Եվ պատմության մեջ հենց այդ գեներալի ստորագրությունն է մնալու: Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ փոխվարչապետը գնացել փաստաթուղթ է ստորագրել, դրա հիման վրա էլ այդ գեներալը հրաման է տվել: Պատկերացնո՞ւմ եք, և այսպես, նույն հիմնավորմամբ ստորագրվել է 036 հրամանը, 040 հրամանը: Ես չեմ ուզում խոսել այդ հրամանների բովանդակության մասին, չեմ ուզում վնաս հասցնել երկրին: Բայց պատկերացնո՞ւմ եք, հրամանը հիմնավորվում է փաստաթղթով, որը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: Բայց ո՞վ են նրանք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի համար: ՀՀ գլխավոր շտաբի պետը թող նայի՝ ինչի հիման վրա հրաման տալու իրավունք ունի: Այն, ինչ կատարվել է, հանցագործություն է: Եվ այս ամենը կարող է մի օր հանգեցնի ռազմական դիմադրության:
  • Էական չէ՝ զինված ուժերում արևմտյա՞ն, թե՞ ռուսական մոդելով բարեփոխումներ կիրականացվեն, այստեղ առաջինը պահանջվում է ինտելեկտուալ ռեսուրս, որը նրանք չունեն, երկրորդը՝ բարեփոխումների ռազմատեխնիկական հիմքն է, այդ պոտենցիալը ևս չկա, և երրորդ՝ բայց նրանք ոչինչ են, մենք տարածաշրջանում պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած, իսկ մեզ մոտ ռազմական ուժերը կրճատվում են, զորամասերի տարածքներն են վաճառվում, հոսպիտալներն են փորձում փակել, իսկ ռազմաբժշկությունը լրիվ այլ բան է:
    ՀՀ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև այն խնդիրներին, որոնց բախվել և բախվելու է Ադրբեջանը, քանի որ գերտերությունները պայքարում են Բաքվի նավթի համար, և, որ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները «հավաքվել են» Ադրբեջանում։

Մանրամասները տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *