Ես կրկնում եմ՝ ոչ մի տեղ նա՝ Նիկոլ Փաշինյանը, իր ստորագրությունը չի դրել, երբ հանձնել է տարածքները: Վաղը նա մեղադրելու է այդ գեներալին, ով ստորագրել է այդ հրամանը: Եվ պատմության մեջ հենց այդ գեներալի ստորագրությունն է մնալու: Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ փոխվարչապետը գնացել փաստաթուղթ է ստորագրել, դրա հիման վրա էլ այդ գեներալը հրաման է տվել: Պատկերացնո՞ւմ եք, և այսպես, նույն հիմնավորմամբ ստորագրվել է 036 հրամանը, 040 հրամանը: Ես չեմ ուզում խոսել այդ հրամանների բովանդակության մասին, չեմ ուզում վնաս հասցնել երկրին:
Բայց պատկերացնո՞ւմ եք, հրամանը հիմնավորվում է փաստաթղթով, որը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: Բայց ո՞վ են նրանք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի համար: ՀՀ գլխավոր շտաբի պետը թող նայի՝ ինչի հիման վրա հրաման տալու իրավունք ունի: Այն, ինչ կատարվել է, հանցագործություն է: Եվ այս ամենը կարող է մի օր հանգեցնի ռազմական դիմադրության: