ՀԵՌԱՆԱ՞Լ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ԴՈՒԽՈՎ ՀԵՌԱՑԻՐ

Փաշինյանը, եթե հիշում եք, Եվրոպային ուղերձ էր հղել, թե Հայաստանը մոտ կլինի ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն թույլ կտա կամ հարկ կհամարի: Դրանից հետո Եվրոպան, իհարկե, ոչ մի սանտիմետրով Հայաստանին ավելի մոտ չթողեց իրեն: Հավանաբար, այնտեղ մտածեցին, որ ԵՄ-ն, ի վերջո, «բոմժանոց» չէ, որ ամեն մեկին ընդունեն կամ ամեն մեկի համար «վիզ դնեն»՝ վտանգելով իրենց շահերը: Ավելորդ ուտող բերան հիմա ո՞ւմ է պետք: Ինչի՞ վրա են հայերը հույս դրել՝ ո՛չ տնտեսություն ունեն, ո՛չ հաց, ո՛չ նավթ, ո՛չ գազ: Մի քիչ հանքանյութ կա, էն էլ սպառվելու վրա է: Հերթ կանգնել էլ չեն սիրում: Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա… Ուզում են բոլորից առաջ ընկնել: Եվ ԵՄ-ում որոշեցին մի քիչ փող գցել Փաշինյանի բերանը, որ նա միառժամանակ դադարեցնի սրտակեղեք դիմումներ հղել Եվրոպային: Փաշինյանը փողը տեսնելուն պես իսկույն լռեց, սկսեց հեծանիվ-մեծանիվ քշել, բայց փոխարենը ոտքի կանգնեցին հայ արեւմտամետները եւ ԵՄ դրոշով մի շռնդալից միջոցառում կազմակերպեցին ԱԺ նիստերի դահլիճում՝ հայտարարելով, թե ռեֆերենդում կանեն՝ Եվրոպայի սայլը նստելու համար: Սա արդեն չափազանց էր, եւ եվրոպական զանազան կառույցներից մեսիջներ հասան Հայաստան, որ Հայաստանը դեռ շատ հացուպանիր պետք է ուտի՝ ԵՄ անդամության արժանանալու համար: Փաշինյանը, զգալով, որ ստարտը ժամանակավրեպ է, հայտարարեց, որ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե տեղի չի ունենա: Սա լուրջ ապտակ էր ողջ նիկոլականությանը եւ մասնավորապես նրա արեւմտամետ հատվածին:

Նույնիսկ դերասան Յոժը հանդես եկավ Նիկոլի խիստ քննադատությամբ: Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը մինչ օրս պանիկայի մեջ է, իսկ ԵՄ դրոշն ԱԺ ամբիոնին փռած Արման Բաբաջանյանը Նիկոլից ազատվելու ուղիներ է փնտրում՝ այլ «ընդդիմադիր» արեւմտականների հետ կոալիցիա կազմելու ճանապարհով: Փաշինյանը վերջին անգամ ե՞րբ է կլոր սեղանի շուրջ նստել Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի, Լեւոն Շիրինյանի եւ մյուս եվրամիութենականների հետ: Չե՞ք հիշում: Այո, դա եւս խոսում է այն մասին, որ Նիկոլը նրանց էլ է «ֆռռացրել», խելքները կերել ու հիմա ամեն կերպ ուզում է հեռացնել իրենից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը մի առիթով ընդդիմությանն ասաց՝ դուք ինչ էլ անեք, միեւնույն է, ամբողջական ինֆորմացիային միայն Նիկոլն է տիրապետում, որովհետեւ Նիկոլի հետ են խոսում օտար երկրների ղեկավարները, Նիկոլի հետ են պայմանավորվում: Այս խոսքերի մեջ ճշմարտության շատ մեծ չափաբաժին կա, բայց Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, հաշվի չի առնում այն պարզ բանը, որ իր, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների ու Նիկոլ Փաշինյանի միջեւ հսկայական տարբերություն գոյություն ունի: Այն ժամանակ, այո, ձեզ հետ էին խոսում, եւ դուք էիք տիրապետում ամբողջական ինֆորմացիային: Բայց այսօր մի մարդ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը, որ պատկերացում չունի անգամ, թե ինչպիսի պատասխանատվություն է դա: Ո՞վ կվստահի մի վարչապետի, որ առավոտյան դեպի Եվրոպա է գնում, կեսօրին՝ դեպի Ռուսաստան, իսկ երեկոյան՝ դեպի Թուրքիա՝ Էրդողանի հետ թեյ խմելու: Հայտարարում է, թե ինքն այդ դեգերումներով դիվերսիֆիկացնում է Հայաստանի անվտանգությունը: Անհնարին բան է ասում: Ռուսաստանից թռնել այդ երկրի թշնամու գիրկը, հետն էլ սպառնալով, որ Պուտինին բռնել կտա Հայաստանում, մեղմ ասած, ոչ թե անվտանգության դիվերսիֆիկացիա է, այլ անվտանգության մարտահրավեր: Ասել, որ Պուտինն այսքան բանից հետո ինֆորմացիա կվստահի Փաշինյանին, ծիծաղելի է: Նույնը՝ եւ մյուս ղեկավարների պարագայում:

Եթե շատ եք ուզում, կարող ենք էքսպերիմենտ անել: Դիցուք՝ ի՞նչ եւ ինչքա՞ն գիտի Նիկոլ Փաշինյանը Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի մասին: Թերեւս, ճիշտ այնքան, որքան մենք՝ հասարակ մահկանացուներս: Պուտինն Ալիեւի հետ Հայաստանի խնդիրներն է քննարկում, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորումները, տարածաշրջանային այլ հարցեր, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում ու բանաստեղծություններ գրում: Վստահ եմ՝ քաղաքականությամբ հետաքրքրվողների բանակը շատ ավելին գիտի Բաքվի հանդիպման մասին, քան Նիկոլը: Մոսկվա՞ն, թե՞ Բաքուն պետք է Նիկոլին տեղեկատվություն տային իրենց պայմանավորվածությունների մասին: Հակառակի պես Փաշինյանն այնպես չի կործանել Մինսկի խումբը, որ գոնե այնտեղից մի բան ակնկալեինք: Ահա, այսպիսի իզգոյ վիճակում է ՀՀ վարչապետը, որ պաշտոնի բերումով պետք է թիվ մեկ ամենաինֆորմացված մարդը լիներ Հայաստանում:

Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների՝ հեծանիվ-մեծանիվ է քշում, ժողջանի հետ խորոված-խաշլամա ուտում, երեխա սիրող ձեւանում, իրական Հայաստանին բանաստեղծություն ձոնում, որի մեջ համարձակվում է անգամ «հայրենիք» բառը գործածել: Եթե այս ամենն ընտրությունների նախապատրաստություն է կոչվում, ապա ես խղճում եմ ընտրություններին այդպես պատրաստվողին: Ի՞նչ եք կարծում՝ նա չի՞ հասկանում, որ 2021թ. վերընտրվելուց հետո են սկսվել իր հիմնական ու ամենամեծ պարտությունները՝ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, ՀՀ սուվերեն տարածքների կորուստ, պատերազմում զոհված մեր զինվորների ու հրամանատարների հիշատակի ուրացում, հայրենիքի գաղափարի ծանակում, տնտեսության ոչնչացում, արտաքին պարտքի բազմապատկում, գիտության ու մշակույթի զրոյացում, սփյուռքի օտարում: Այս բեռով գնալ ընտրությա՞ն: Հազիվ թե Փաշինյանը նման մտադրություն ունենա, մանավանդ որ դրսերի աջակցությունն էլ չունի: Հիմա էլ լավ տղա՞ է խաղում, որ վերընտրվի: Բացառվում է: Ընտրությունները, եթե անգամ դրանք տեղի ունենան, մեկ հարց են լուծելու՝ Փաշինյանի ստերիլ եւ առանց էքսցեսների հեռացման հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e3f56264e545e8a5ff482d335867aba6

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *