ՀԱՏՈՒԿ ՈՐԵՒԷ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵԼ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՄ․ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Երեկ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ էր մեկնել՝ նախատեսված կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետը ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն է։ Կադրերում նկատեցինք, որ վարչապետին ուղեկցում է ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալը՝ Նորայր Հակոբյանը։ «Հրապարակ»-ին ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Չար լեզուներն ասում են, որ արձակուրդ մեկնելը պատահական չի եղել՝ այնպես է ձեւակերպել արձակուրդը, որ այցի պահին քաղաքում չլինի՝ նախապես իմանալով նրա այցի օրերը։ Ի դեպ, այս մոտեցումը Մասիսի քաղաքապետը որդեգրել է 2021թ․-ից սկսած։ 

»Համբարձումյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ ինքը արձակուրդում է եղել, Հայաստանից դուրս էր գնացել։ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»,-ասաց Համբարձումյանը։

Մասիսի քաղաքապետարանի էջում Համբարձումյանի արձակուրդ մեկնելու որոշումը չգտանք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *