ՔՊ-ԱԿԱՆԻ ՀԱՐՍԸ՝ ԱՃՈՒՐԴԻ ՄԻԱԿ ՄԱՍՆԱԿԻՑ

Վերջերս Ծաղկաձորի համայնաքապետարանը աճուրդի էր հանել համայնքի սեփականություն հանդիսացող ծառայողական ավտոմեքենան: Մեկնարկային գինը սահմանել էր 2 մլն. դրամ: Ավտոմեքենայի վաճառքի հայտարարությունն ամենուր տարածել էին, անգամ Կոտայքի մարզպետարանն է իր պաշտոնական էջում տեղադրել, այս կերպ ցույց տալով, որ թափանցիկ են աշխատում։

Իրականում համայնքի ծառայողական ավտոմեքենա գնել է ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Ասատրյանը՝ իր հարսի՝ Դիանա Ասատրյանի  ՍՊԸ-ի միջոցով: Մեզ հետաքրքրեց, թե քանի՞ անձ է մասնակցել աճուրդին, քանի որ աճուրդի մասին հայտարարությունը տարբեր հարթակներում տեղադրվել էր. 

«Այլ գնորդներ չեն մասնակցել աճուրդին, մասնակցել է մեկ  գնորդ, մեքենան գնել է 2 մլն դրամով, ՍՊԸ-ով»,- ասաց Ծաղկաձորի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Զոհրաբ Բաբախանյանը։

Էլեկտրոնային ռեգիստրի պաշտոնական կայքում «ՖԱՍՏԲՈՒԻԼԴ» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզ, Մարմարիկ, 9-րդ փողոց, 15 տուն, նույն հասցեում է բնակվում նաեւ Արմեն Ասատրյանը: ՍՊԸ-ն գրանցված է Դիանա Ասատրյանի անունով, ընկերությունը քաղաքաշինության բնագավառում իրականացնում է բնակելի հասարակական եւ արտադրական շինարարություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *