Պետական Եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ով առավել հայտնի է որպես Նակոլկա Շուշո անունով, աշխատանքից հեռացվելուց հետո, իր մտերիմի՝ Մնացական Շարաֆյանի, հետ համատեղ բիզնես է հիմնել Հայաստանում:
Պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին «ԻՆՏԵԴ» ՓԲԸ-ի 50 տոկոս բաժնետոմսերը գրանցվել է Շուշանիկ Ներսիսյանի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մնացական Շարաֆյանի, անուններով: Ընկերությունը գրանցվել է 2022 թվականի մայիսի 31-ին:
Գրանցման հասցեն նշված է քաղաք Երևան, Մյասնիկյան պողոտա 12/2: Որտեղ գտնվում է հյուրանոցային համալիր:
Բաց տեղեկատվական աղբյուրներում «ԻՆՏԵԴ» ՓԲԸ-ի մասին գրեթե ոչինչ չկա:
2022 թվականին «ԻՆՏԵԴ» ՓԲԸ -ն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցություն է ստանում:
Շուշանիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից հայտնի է դառնում, նա այժմ հանդիսանում է Saima.ai ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրենը:
Վերոնշյալ ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում և զբաղվում է ՏՏ ոլորտով:
Ընկերության մյուս հիմնադիրը Մնացական Շարաֆյանն է:
Թե ինչով է զբաղվում «ԻՆՏԵԴ» ՓԲԸ-ն, մեզ հայտնի չդարձավ: