Կանխատեսելի էր, Ռուսաստանն ու Չինաստանը փաստաթղթեր են ստորագրել խնդիրները վերացնելու նպատակով. Սիմոնով

Այս օրերին ռուսական և հայկական մեդիայում մեծ աղմուկ էին բարձրացրել այն տեղեկությունները, որ Չինաստանի պետական բանկերը զանգվածաբար դադարեցնում են գործառնությունները Ռուսաստանի հետ:Կ. Սիմոնովի կարծիքով՝ ամերիկյան նոր սպառնալիքները պատժամիջոցների մասին, բնականաբար, վախեցնում են չինացի շատ գործընկերների, սակայն Ռուսաստանի հետ առևտրի համար չինական որևէ բանկ չի ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների։ Վերլուծաբանը նաև նշում է, որ բանկային համակարգի «մաքրությունը» Չինաստանի համար առանցքային քաղաքական ռեսուրս է։«Սրա հետ մեկտեղ՝ կան նաև կապեր Արևմուտքի հետ, որոնք կարող են սպառնալիքի տակ հայտնվել, սակայն արդեն տեղեկություններ են շրջանառվում, որչինացի գործընկերները փորձում են այս խնդիրները շրջանցելու ելքեր փնտրել, քանի որ այս դանդաղեցումներից տուժում են նաև իրենք։ Այնպես չէ, որ սա կանխատեսելի խնդիր չէր, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը վերջերս համապատասխան փաստաթղթեր են ստորագրել հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Ռուսաստանն ինքն այս տարիների ընթացքում փորձում է հարմարվել սանկցիոն ռեժիմին, ելքեր գտնել և այնպես անել, որ գործընկերները չտուժեն սանկցիոն ռեժիմում գտնվող երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններից»,-ասաց նա։

Նշենք, որ մի շարք ռուսալեզու լրատվամիջոցներ նախօրեին գրել էին, որ ռուսական ընկերությունները և պաշտոնյաները ամիսներ շարունակ մատնանշում են գործարքների հետաձգումը՝ Ռուսաստանի հետ գործարքների համար լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի սպառնալիքներից հետո, ուստի չինական բանկերը խստացրել են պահանջները, խնդիրն այս ամիս ավելի է սրվել: Ըստ մի շարք աղբյուրների, երբ հունիսին ԱՄՆ գանձապետարանը սպառնաց Ռուսաստանի հետ գործարքների համար լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Չինաստանի և այլ երկրների բանկերի նկատմամբ, չինական բանկերը գործարքների նկատմամբ շատ խիստ են դարձել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *